Կրասնոյարսկի երկնքում աղմուկով հրե գունդ է թռել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի հարավում վառ երկնաքար է անցել: Հրե գունդը հայտնվել է այսօր երեկոյան: Այն տեսել են Կրասնոյարսկի, Կանսկի և Իլանսկի շրջաններում:
Հրե գունդը նկատած բնակիչները սոցցանցերում վկայել են. «Կուրացուցիչ լույս էր: Մինչև անհետանալը այն բազմաթիվ մանր բեկորների բաժանվեց»:
Երկնաքարը այնքան մեծ արագությամբ է թռել, որ ականատեսների մեծ մասին չի հաջողվել նկարահանել այն: Սակայն մի քանի հոգու դա հաջողվել է: