211652_close_icon
views-count16987 դիտում article-date 17:40 05-04-2019

Երևանում բախվել են Opel-ները. վարորդներին օգնության են հասել մեկ այլ վթարի մեջ հայտնված վարորդներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Opel մակնիշի 35 GՍ 660 համարանիշի և Opel մակնիշի 34 CM 759 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներին և ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ մեկ այլ ավտովթարում հայտնված վարորդներն ու քաղաքացիները; Վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր