211652_close_icon
views-count19098 դիտում article-date 13:07 04-04-2019

Հերթական ավտովթարը՝ Երևանի խնդրահարույց խաչմերուկում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն, Toyota-ն էլ՝ հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշիսյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla մակնիշի 35 NT 882 համարանիշի և Nissan Teana մակնիշի 81 AF 818 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Toyօta-ն էլ բախվել է հաստաբուն ծառին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վանիկ Սաղոյանի և տեսուչ Գևորգ Չարխիֆալակյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները խնդրանքով դիմում են ճանապարհային ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետին, որպեսզի նշված խաչմերուկում տեղադրվի լուսակիր, քանի որ, ըստ նրանց հայտնածի, նշված վայրում ավտովթարների ու վրաերթերի, այդ թվում՝ ողբերգական, պակաս չկա, ու եթե տեղադրվի «սվետոֆոր», ապա դեպքերի թիվը կնվազի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր