1395 դիտում
20:24 03-04-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուին, որը Հայաստանում է Ռումինիայի նախագահության կողմից կազմակերպվող Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նախարարը ողջունել է պետքարտուղարին և շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերը՝ ընդգծելով, որ առևտրաշրջանառության ներկա ծավալները գոհացուցիչ չեն։
Դան Նեկուլաեսկուն նշել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Ռումինիա-Եվրամիություն մեծամաշտաբ գործարար համաժողովը, որին ակնկալվում է նաև Արևելյան գործընկերության երկրների՝ այդ թվում Հայաստանի, գործարարների և պաշտոնյաների մասնակցությունը։ Պետքարտուղարի խոսքով՝ այս հարթակով ևս կարելի է զարկ տալ երկկողմ տնտեսական կապերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռումինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ձևաչափով երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորությունը։ Նիստի շրջանականերում դիտարկվում է նաև գործարար համաժողովի անցկացման նպատակահարմարությունը։
Նախարարը և պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի բացման առիթով` միակարծիք լինելով, որ այն կարող է նպաստել զբոսաշրջության աճին և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։
Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկուստեք զբոսաշրջային մարքեթինգային միջողացառումների անցկացման ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
17:27 22-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
658 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
514 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ