1515 դիտում
17:27 22-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության գործառնությունների և տեխնոլոգիական ներուժի իրացման առաքելության հետ։
Նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Կառավարության ծրագրի տնտեսական գլխի հիմնական առանցքները և նշել, որ ծրագրի նպատակներ հանդիսացող արտադրողականության և մրցունակության բարձրացումն անհնար է առանց էական ներդրումների, մասնավորապես՝ տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման նպատակով։
«Կան որոշակի գործիքներ, որոնք ևս մեզ հուշում են, թե ինչ անելիքներ ունենք։ Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող մի քանի զեկույցներ մեթոդոլագիական լավ ուղեցույցներ են իրականացվող բարեփոխումների մասով՝ ներկայացնելով ոչ թե Կառավարության ինքնագնահատականը, այլ մասնավոր հատվածի կարծիքը իրականացվող բարեփոխումների մասին», - ասել է Տիգրան Խաչատրյանը։
ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկը պատրաստում է վերլուծական աշխատանք տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել Կառավարության ներկա առաջնահերթությունների հարցում։ Ըստ ՀԲ ներկայացուցչի՝ Զարգացման քաղաքականության գործառնությունները ևս ազդակ են, որ Համաշխարհային բանկը կառավարության կողքին է իր ծրագրի իրականացման գործում։
ՀԲ Մակրոտնտեսագիտության գծով տնօրեն Սանդիփ Մահաջանի գլխավորությամբ ՀԲ խումբը հետաքրքրվել է ներդրումային միջավայրի բարելավման միջոցառումներով, նախարարի հետ քննարկել օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև գործարար միջավայրի բարեփոխումները։
Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և տնտեսության բազազանեցման հարցերը։
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
19:56 05-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է Համաշխարհային բանկի թիմի հետ
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը