Հրապարակվել են Ուկրաինայի նախագահական ընտրությունների էքզիթ փոլի առաջին արդյունքները
Հրապարկվել են Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքում անցկացված հարցումների առաջին տվյալները;
Ինչպես հայտնում է Украина.ру կայքը, էքզիթ փոլի տվյալները սոցցանցում հրապարակել է Страна կայքի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան:
Ըստ այդ տվյալների՝ այս պահի դրությամբ առաջին տեղում հայտնի շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին արդեն քվեարկել է ուկրաինացիների 27-29 տոկոսը:
Երկրորդ տեղում Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է, ում օգտին քվեարկել է ընտրողների 16-17 տոկոսը:
«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության թեկնածու Յուրի Բոյկոյի օգտին քվեարկել է ընտրողների 14-15.5 տոկոսը, «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյ օգտին ևս, 14-15.5 տոկոսը:
Հնգյակը եզրափակում է Անատոլի Գրիցենկոն։ Վերջինիս օգտին քվեարկե է ընտրողների 6-6.5 տոկոսը:
Նշենք, որ այս ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուների ցանկն ամենամեծն է պատմության մեջ՝ 39 մարդ, իսկ Դոնբասի և Ռուսաստանի բնակիչները չեն կարող քվեարկել, նրանց թիվը կազմում է 7-10 մլն մարդ: