Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, ըստ էքզիթ փոլի, հաղթում է «Վրացական երազանքի» թեկնածուն
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, իշխող կուսակցությունը ներկայացնող Կախա Կալաձեն ՏԻՄ ընտրություններում ստացել է ձայների 77.4%-ը, ըստ «Իմեդի» հեռուստաընկերության էքզիթ փոլի։
Նշենք, որ Վրաստանում այսօր տեղի են ունեցել ՏԻՄ տնտրություններ։ Միաժամանակ երկրում բողոքի ակցիաներ են սկսվել։
Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։ Շատերը ցույցի են դուրս եկել ԱՄՆ–ի և Եվրամիության դրոշներով։
Միաժամանակ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության չորս թեկնածուներ դուրս են եկել կուսակցությունից՝ չցանկանալով աջակցել ղեկավարության բռնի գործողություններին: Նրանց թվում են Արթուր Տոնականյանն ու Վլադիսլավ Անանիկյանը։