Գերմանիայի խորհրդարանի ընտրությունների «էքզիթ փոլ»-ի առաջին արդյունքները. Մերկելի կուսակցությունն առաջատար է
Գերմանիայում ընթացող Բունդեսթագի ընտրությունների էքզիտ փոլի արդյունքներով՝ առաջատարը գործող կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնյա-սոցիալական միության բլոկն է, հաղորդում է DW-ն։
ARD հեռուստաալիքի տվյալներով՝ կուսակցությունը հավաքել է ձայների 32.5 տոկոսը։
Մերկելի հիմնական մրցակից Մարտին Շուլցի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը աջակցել է քվեարկողների 20 տոկոսը։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հայտնվել է երրորդ տեղում, նրան աջակցլ է գերմանացի ընտրողների 13.5 տոկոսը։
Բունդեսթագում կարող են տեղ զբաղեցնել նաև «ձախերը», «կանաչները» և «ազատ դեմոկրատները»։