47434 դիտում
16:23 31-03-2019
Վիճաբանություն և ծեծկռտուք Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում. Ոստիկանություն հրավիրվածներից մեկը Ճամբարակ համայնքի ղեկավարն է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ինչը պարզվել է օպերատրիվ –հետախուզական միջոցառումների շնորհիվ, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև:
Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, ով փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել ու այդ ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
66071 դիտում
20:04 03-02-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին ու մատուցողին
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)