54201 դիտում
15:50 31-03-2019
Արտակարգ ավտովթար Արմավիրի մարզում. 16-ամյա երեխան պապիկի Mitsubishi-ն գողացել և վթարի է ենթարկվել՝ հայտնվելով ջրատարի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա Գ. Ա.-ն Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 DR 267 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհայյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արմավիրի բսաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանել է Գ. Ա.-ի պապիկին, ով նրանից թաքուն տանից վերցրել է բանալիները ու սկսել ավտոմեքենան վարել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
51105 դիտում
13:06 03-01-2021
Ավտովթար Արմավիրի մարզում. 33-ամյա վարորդը BMW-ով հայտնվել է ջրատարի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ