211652_close_icon
views-count18210 դիտում article-date 16:45 30-03-2019

Հարսանեկան իրարանցում՝ գրախանութում. երիտասարդ ուսուցիչ ամուսինները ֆոտոսեսիայի հետաքրքիր վայր են ընտրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Բուկինիստի Աբովյան 2 մասնաճյուղում անսովոր ու հաճելի «իրարանցում» է եղել: Ուսուցիչ ամուսինները իրենց հարսանեկան ֆոտոնկարահանումն անցկացրել են գրախանութում: Արսենն ու Նինան խոստովանել են, որ դա պատահական ընտրություն չէ: «Քանի որ երկուսս էլ ուսուցիչներ ենք, մեզ համար շատ կարևոր է գիրքը և բնականաբար մեր հարսանեկան ֆոտոնկարահանումը պետք է լիներ այն միջավայրում, որը մեզ հարազատ է, այդ պատճառով որոշեցինք մեր նորաստեղծ ընտանիքի պատմությունը սկսել «գրել» հենց գրախանութից և այն գախանութից, որտեղից հաճախ ենք միմյանց համար գրքեր գնել»,- անկեղծացել է երիտասարդ ամուսինը: «Հուսով ենք սա մյուսների համար ևս վարակիչ օրինակ կլինի, անկեղծ մղում, այլ ոչ թե ձևական քայլ: Հույս ունենք այսօրինակ նախաձեռնությամբ խթանել ընթերցանթյունը»,-ասել է Նինա Վարդանյանը: Նորապսակները երիտասադներին խորհուրդ են տվել շատ կարդալ, կարդալ հայ դասականների, ապա ժամանակակից հեղինակների գործեր, ընդ որում և հաջողված գործեր, և ոչ այնքան, որպեսզի համեմատության մեջ նաև կարողանան ճիշտն ու սխալը, սևն ու սպիտակը տարբերել: Նորապսակները Բուկինիստից հեռացել են անակնկաներով: Նվեր են ստացել ոչ միայն գրքեր, այլև նվեր քարտ / 50.000 դրամի/, որը հնարավորություն կտա հարստացնելու նորապսակների ընտանեկան գրադարանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր