211652_close_icon
views-count2419 դիտում article-date 10:49 30-03-2019

Իշխող ուժի պատգամավորները հավանաբար զգուշացվել էին, որ չպետք է մասնակցեն ԱԺ նիստին. լինելով դահլիճի մոտ՝ ներս չէին մտել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում առաջին փորձից տապալվեց արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քվեարկության դրվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը: Նախատեսված ժամին նիստերի դահլիճում իշխող ուժից հաշված թվով պատգամավորներ էին ներկա։ Իսկ շատերն էլ, լինելով դահլիճի մոտ, ներս չէին մտել՝ ըստ ամենայնի զգուշացվելով, որ չպետք է մասնակցեն նիստին: Արդեն ժամեր անց նրանք ԱԺ նիստին մասնակցելու հրահանգ ստացան։ Ավելին` երեկ Արցախ մեկնել պատրաստվող պատգամավորների խմբին ճանապարհի կեսից հետ են կանչել քվորում ապահովելու համար: Առավոտյան գրանցվածներին էլ չէին հասցրել զգուշացնել չգրանցվել և չմտնել դահլիճ։ Ինչևէ, երկրորդ փորձից քվորում ապահովելն ու նիստն անցկացնելը հաջողվեց։ Իսկ հիմա իշխող ուժի պատգամավորները յուրովի են մեկնաբանում «նոր թեկնածու» եզրույթը` ըստ այդմ փորձելով ապացուցել, թե փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին կարող է առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր