211652_close_icon
views-count2043 դիտում article-date 12:00 26-03-2019

Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են այս տարի Արցախում նախատեսվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր