211652_close_icon
views-count1739 դիտում article-date 20:19 25-03-2019

«Հայֆիլմում» ամեն մի նոր վառված լույսի և նոր մթնոլորտի համար առաջին ուրախացողը և ոգևորվողը մենք ենք. «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն

Հարգելի պարոն Բաբայան, այն, որ «Հայֆիլմում» որոշակի տեղաշարժեր են լինում և լինելու են, միայն և միայն ողջունելի է մեր նախաձեռնության կողմից։ «Հայֆիլմում» ամեն մի նոր վառված լույսի և նոր մթնոլորտի համար առաջին ուրախացողը և ոգևորվողը մենք ենք։ Վստահ ենք՝ առաջիկայում «Հայֆիլմում» իրականացվող ներդրումների շնորհիվ կբարելավվի «Հայֆիլմ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը, և սառույցը տեղից կշարժվի։ Մեծ ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմում քահանան Թորիկին ասում էր․ «Համայնքը չի ընդունի, համայնքը զորավոր է։ Զորավոր համայնքն ուրախացավ, երբ լրահոսից տեղեկացավ, որ «Հայֆիլմի» տարածքի որոշակի մասում լինելու են ներդրումներ, և նոր շարժ է սկսվելու։ Բայց նույն զորավոր համայնքը ամեն օր ու ամեն ժամ սպասում է մեր լիարժեք համագործակցությանը, երբ արդեն ականատես կլինեն «Հայֆիլմ» ազգային բրենդի վերածննդին և վերակենդանացմանը։ Զորավոր համայնքը հավատում և վստահում է մեզ, մենք էլ հավատում ենք ձեզ, որ շուտով արդեն նաև որպես հասարակական կազմակերպություն ձեռք ձեռքի, խելք խելքի կտանք և մտքերի ու երևակայությունների բախման միջոցով կհասնենք առավելագույնին։ Մենք գնում ենք գաղափարի ետևից, իսկ գաղափարի մեջ միայն վարձակալական տարածքներով խնդիրներից ազատվելը այդքան էլ պետականամետ և կառուցողական չէ։ Մնացյալ հարցերում ձեր ը պետգւոյքի կողքին ենք։ «Հայֆիլմի» համար կարևորը ոսկե պատերը չեն, «Հայֆիլմին» ոսկե ձեռքեր և սրտեր են հարկավոր, որպեսզի մեր բոլոր ծրագրերը ձեզ հետ միասին փուլ առ փուլ իրականացնենք։ [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=607153569756070&id=100013842969752]«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը»[/url] և՛ երեկ, և՛ այսօր, և՛ վաղը մնում է որպես պետությանն աջակցող, ոչ թե պահանջող նախաձեռնություն, շուտով նաև՝ կազմակերպություն։ Նկատելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ընթացքում այլևս չի հանդուրժում հանրային քննարկումները, և խնդիրների շուրջ անընդհատ ընթացող քննարկումները, այլ՝ հարցերի լուծմանը տալիս է հաճախ կտրուկ լուծումներ։ Մեր համագործակցությունը ևս պետք է ունենա նման մոտեցում, և ամեն ինչ կլինի ավելի լավ, քան կարող ենք պատկերացնել։ Հանուն «Հայֆիլմի», հայ կինոյի և Հայաստանի Հանրապետության։ [b]Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն [/b]

Նմանատիպ նյութեր