7588 դիտում
21:33 24-03-2019
«Եթե հիմա լինեին ընտրությունները՝ մենք ավելի շատ մանդատ կունենայինք». Էդմոն Մարուքյանը՝ «Առաջին դեմքից». Aravot.am, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 23-ին լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Իշխանափոխությանը նախորդող մի քանի ամիսներին ակնհայտ էր, որ «Ելք» խմբակցությունը քննադատելով նրան՝ առավել մեղմ էր վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանին:
[url=https://www.aravot.am/2019/03/24/1030907/?fbclid=IwAR1b-MqT0Qa1MmH_SS4JvPEwlxb2Y_pKId9WjnyKiNLlaPjI4mIxATxPlgU]«Առավոտի»[/url] «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից նախ հետաքրքրվեցինք՝ արդյոք սա որևէ պայմանավորվածության հետևանք չէր:
Նա հիշեցրեց, որ կառավարության հետ հարցուպատասխանների ընթացքում Կարեն Կարապետյանին ուղղված իր հարցադրումների պատճառով «որոշ դեպքերում ինձ մեղադրում էին, թե ես ձեռ եմ առնում վարչապետին:
Այսինքն՝ շատ սուր քննադատության եմ ենթարկել: Եվ դա հիմնականում կապված էր նրա հետ, որ նա համակերպվում էր իր երկրորդական դերին: Այսինքն՝ ի սկզբանե պայմանավորվածություն էր եղել, որ նա գալիս է՝ լինելու վարչապետը, սակայն արդեն վերջին ամիսներին պարզ էր, որ նա լինելու է երկրորդական դերում, ու Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է իր 3-րդ ժամկետին:
Եվ ինչու էինք ավելի սուր նախագահի հանդեպ քննադատություններում, որովհետև էլի ակնհայտ էր, որ նա ցանկանում է անցնել երրորդ ժամկետի: Եվ «Ելք» դաշինքը հատուկ նիստում, բուռն քննարկումների արդյունքում, կոնսենսուսով որոշում կայացրեց, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին «Ելքը» միաձայն դեմ է ու դրա դեմ պետք է գործողություններ ու քայլեր իրականացնի»:
Էդմոն Մարուքյանը ժխտեց. «Կարեն Կարապետյանի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել ու չէր էլ կարող լինել: Ճիշտ է, այդ ժամանակ ինչ որ բամբասանքներ կային, բայց որևէ պայմանավորվածություն չի եղել»: Հիշեցրեց, որ նաև հայտարարել են. «Մեզ համար նույնքան անընդունելի է նույն ցանկից որևէ այլ հանրապետականի թեկնածություն»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/03/24/1030907/?fbclid=IwAR1b-MqT0Qa1MmH_SS4JvPEwlxb2Y_pKId9WjnyKiNLlaPjI4mIxATxPlgU]Aravot.am[/url]-ում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»