Նոր Հայաստանում շինարարները մեծ ռիսկի են գնացել՝ ցածրորակ ճանապարհ են կառուցել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Անցած տարի անմխիթար և բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը և բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս:
Հայտնի փաստ է, որ ճանապարհներ հիմնանորոգելը բավական ծախսատար և մեծ գումարներ պահանջող գործընթաց է: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ճանապարհը կառուցվեց, չնայած ֆինանսավորումը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակներից:
Զարմանալին այն էր, որ ըստ կառուցապատողների և շինաշխատանքներն իրականացնողների, ճանապարհի շինարարությունը կատարվել է ամենաբարձր ստանդարտներին և նորմերին համապատասխան, ըստ այդմ՝ դրան համապատասխան կատարվել են նաև գումարային հատկացումներ:
Սակայն այսօր արդեն ճանապարհն ուղղակի փլվում է, առկա են հազարավոր ասֆալտային ճաքեր և փոսեր, ասել է թե՝ ուղղակի «գլխառադ» արված գործ է: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական է, թե ինչպես է ստացվել, որ «նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել և նման ցածր որակի ճանապարհ են կառուցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]