211652_close_icon
views-count1157 դիտում article-date 21:48 21-03-2019

Վաղը կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի մարտի 18-ի թիվ 767-Ա որոշմամբ. 2019 թվականի մարտի 22-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով. 1) Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: [b] ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր