«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննությամբ դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջից հայտնաբերել են դեղնականաչավուն զանգված
Մարտի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ղ.Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ.Ռ-ին, որի ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]