15225 դիտում
19:29 26-12-2014
Երևանում բախվել են «Հայինկասացիա»-ի Volkswagen-ն ու KIA-ն, ըստ հավաքվածների՝ Ինկասացիայի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են Volkswagen Transporter մակնիշի 236 ՏԼ 01 համարանիշի և KIA մակնիշի 09 VV 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ը հաշվառված է «Հայինկասացիա»-ի հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով գումար էին տեղափոխում:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ «Հայինկասացիա»-ի ավտոմեքենայի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում և վթարի վայրում դուրս գալով ավտոմեքենայից՝ մի պահ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել վթարում հայտնվածների և քաղաքացիների նկատմամբ, սակայն հետո նստել է ավտոմեքենան և սպասել է այնքան, մինչև մոտեցել են նրա գործընկերները մեկ այլ ավտեմեքենայով և մեքենայի մեջ եղած գումարը տեղափոխել են մյուս ավտոմեքենայի մեջ:
Այս պահին նշված վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցերը, ովքեր միջոցներ են ձեռնարկում, որպեսզի խցանում տեղի չունենա, քանի որ որոշ վայ վորորդներ հետաքրքրությունից դրդված կայանում են իրենց մեքենաները վթարի վայրի տարածքում, ինչը խցանում է առաջացնում:
Օպերատիվորեն ժամանել են նաև «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, քանի որ 2 ավտոմենքենաները հաշվառված են նշված ԱՊՊԱ գործակալությունում: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ուղարկում ՃՈ հետաքննիչին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ կասկածվող Ինկասացիայի ավտոմեքենայի վարորդը և այդ տեղեկությունը պարզվելու է ՃՈ հետաքննչական բաժնում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ն վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա Գոհար Պողոսյանը և ավտոմեքենայում է եղել նրա անչափահաս երեխան:
Նախնական տվյալներով KIA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 210.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9451 դիտում
23:00 05-08-2014
Ըստ հավաքվածների Երևանում 56-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ