5591 դիտում
10:22 04-10-2017
Ավշարի Արայիկը տեղյակ չէ, թե որ հանձնաժողովի անդամ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը եղել էր այն, որ նա նեղսրտվել էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու պահանջից: Սակայն ուշագրավն այն է, որ երեկ Արայիկ Գրիգորյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, ասել է բառացիորեն հետևյալը. «Ես չեմ լքելու հանձնաժողովը»:
Եվ սա այն դեպքում, երբ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ ևս արդեն գրված է, որ Արայիկ Գրիգորյանը 24.05.2017-19.09.2017թթ. հանդիսացել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ այնտեղից դուրս գալուց հետո արդեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմն է համալրել:
Այսքանից հետո ընդամենը երկու հետևություն՝ կա՛մ Գրիգորյանը խաբում է, կա՛մ էլ պարզապես տեղյակ չէ, թե որ հանձնաժողովի անդամ է, ի վերջո, հանդիսանում, քանի որ համապատասխան գործընթացը կազմակերպել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առանց նրան տեղյակ պահելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10635 դիտում
09:38 29-09-2017
Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս նեղսրտել է և լքել ԱԺ-ի մշտական հանձնաժողովը. «Ժողովուրդ»
2950 դիտում
08:12 23-09-2015
«Ավշարի Արայիկը» կանդամագրվի ՀՀԿ-ին
9350 դիտում
09:01 02-11-2018
Ավշարի Արայիկը «չորով» մերժել է ՀՀԿ կողմից առաջադրվելու առաջարկը. «Ժամանակ»
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»