Ազարը՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին. Կապրենք, կտեսնենք
Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը անդրադարձել է «Ռեալ» տեղափոխվելու հավանականությանը:
«Ներկա պահին ինձ ոչ ոք չի սպասում: Մենք «Չելսիի» հետ առջևում երկու կարևոր ամիս ունենք: Մենք կարող ենք նվաճել Եվրոպայի լիգան: Մենք պետք է հաղթենք Եվրոպայի լիգայում կամ ԱՊԼ-ի թոփ քառյակում տեղ գրավենք՝ Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար:
Ես միայն դրա մասին եմ մտածում: Ոչ թե այն մասին, թե ինչ կլինի երկու, երեք, չորս ամիս անց: Չգիտեմ, կապրենք, կտեսնենք», ասել է Ազարը: