211652_close_icon
views-count1394 դիտում article-date 17:23 18-03-2019

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն մասնակցություն բերել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին՝ ակտիվորեն աշխատելով ԱՄՆ կառավարական կառույցների և ինստիտուտների հետ:

Նմանատիպ նյութեր