Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին
Հունիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Էնթոնի Բարսամյանը քննարկեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։