Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ մարտի 26-ին, ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ: