805 դիտում
15:01 18-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Նորին Սրբությունը նրան մաղթեց արդյունավետ գործունեություն ի նպաստ հայ-արաբական գործակցության առավել սերտացման:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն` երախտագիտությամբ արձանագրելով նաև այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայորդիներ ապաստան են գտել արաբական երկրներում: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու երկրների միջև այսօր առկա համագործակցությանը:
Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, խոսեց իր ծրագրերի մասին: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկացրեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 2019 թ. երկրում հռչակել են որպես հանդուրժողականության տարի:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը և դեսպանն անդրադարձան պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը՝ իբրև խաղաղ համակեցության երաշխիք, ինչպես նաև կրոնների դերակատարությանը մարդկային կյանքում սիրո, փոխադարձ հարգանքի և համերաշխության առատացման գործում: Կարևորվեցին այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
3362 դիտում
18:09 11-05-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
2421 դիտում
17:45 21-06-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1540 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ