211652_close_icon
views-count3075 դիտում article-date 09:45 16-03-2019

Պետք է կարգավորել հարաբերությունները Չեչնիայի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը կարող է լինել չեչենական Իտում-Կալի շրջկենտրոնից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող մոտ 47 կմ երկարությամբ ճանապարհը, որն անցնում է Արգուն գետի երկայնքով: Այս ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ է ընդամենը 27 մլն դոլար: Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ճանապարհի վերակառուցման աշխատանքները պետք է սկսեն 2021թ.: Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ճանապարհը Չեչնիան կկապի Սևծովյան տարածաշրջանի հետ: Քադիրովը մտադիր է նաև երկաթգիծ կառուցել, այնպես որ՝ այսօրվանից պետք է մտածել Չեչնիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր