Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 486.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.56 դրամ (մնացել է անփոփոխ), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.70 դրամ (աճել է 4.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (մնացել է անփոփոխ):