1042 դիտում
12:17 24-12-2015
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը նշում է հիմնադրման 65-ամյակը
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում հանդիսավորությամբ նշվել է դպրոցի հիմնադրման 65-ամյակը: Երաժշտական ծրագրի ընթացքում սաները ներկայացել են իրենց լավագույն կատարումներով: Ի դեպ, ընդամենը 56 աշակերտով և 5 ուսուցչով իր գործունեությունը սկսած դպրոցում այսօր սովորում է ավելի քան 900 երեխա, որոնք հանրապետական ու միջազգային բազմաթիվ մրցույթների մրցանակակիրներ են:
Երաժշտական դպրոցի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա է գտնվել նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շնորհավորելով դպրոցի անձնակազմին՝ շնորհակալություն է հայտնել հայկական մշակույթի պահպանման ու տարածման, ինչպես նաև համաշխարհային դասական արժեքներին ծանոթացնելու գործում ներդրած ջանքերի համար:
Միջոցառման շրջանակում դպրոցի մի շարք ուսուցիչներ երկարամյա գործունեության և երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ջանքերի համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևներ են հանձնվել նաև մշակույթի նախարարության և վարչական շրջանի կողմից:
Նմանատիպ նյութեր
1605 դիտում
17:52 06-05-2016
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները ԱՄՆ-ում մեկամսյա հյուրախաղերից հետո Երևանում են
2841 դիտում
20:27 12-05-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներին
1162 դիտում
19:31 14-12-2016
Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը
Այս բաժնից
934 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
664 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1177 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան