38742 դիտում
16:01 14-03-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն՝ Երևանի կենտրոնում՝ «Գեյմ Զոն» խաղասրահի դիմաց. կա 5 վիրավոր. ձերբակալվել են հարազատ եղբայրները, որոնցից մեկն անչափահաս է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվնդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Վաղարշակ Հակոբյանը (գանգուղեղային տրավմա, աջ ազդրի վերին երրորդի պորտային շրջանի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ, 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը (գանգուղեղային տրավմա) ախտորոշմամբ, Արարատի մարզի բնակիչ՝ 23-ամյա Կարեն Համբարձումյանը (ճակատային շրջանի քերծված վերք) ախտորոշմամբ, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Գայանե Դավթյանը (գլխի աջ շրջանի կտրած վերք) ախտորոշմամբ, իսկ Ռուզաննա Ազիզյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է (գլխի գագաթային շրջանի հեմատոմա) ախտորոշմամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք մարմնական վնասծվաքները ստացել են նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան փողոցի վրա գործող «Գեյմ-Զոն» խաղասրահի մոտ, անհայտ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Մինչ բժիկներն իրենց մասնագիտական պարտքն էին կատարում վիրավորների նկակտմամբ, ոստիկաններն ու քննիչները կենտրոնի Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ պարզել են, որ նրանց հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վանուշ Կարապետյանը և 17-ամյա Արմեն Կարապետյանը, ովքեր կարճ ժամանակում հայտնաբերվել են ոստիկանների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. և Ա. Կարապետյանները խոստովանել են, որ վիճաբանության ժամանակ Վ. Կարապետյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Հակոբյանին, իսկ Գ. Դավթյանին, Լ. Կիրակոսյանին, Կ. Համբարձումյանին և Ռ. Ազյանին ծեծի է ենթարկել Ա. Կարապետյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. և Ա. Կարապետյանները հարազատ եղբայրներ են և քննիչի որոշմամբ նրանք ձերբաալվել են։
Նախաքննությունը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)