61936 դիտում
22:01 12-03-2019
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. հիվանդանոց տեղափոխված 27-ամյա երիտասարդներից վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 11-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Օրդինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, մարտի 10-ին, ժամը 23:25-ի սահմաններում Տ. Օրդինյանը իր վարած Opel մակնիշի 46 OQ 777 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Տ. Օրդինյանն ու նրա ուղևոր, համագյուղացի և հասակակից Արթուր Մայիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից Տ. Օրդինյանը տեղափոխվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+