211652_close_icon
views-count2137 դիտում article-date 16:53 11-03-2019

Ունաի Էմերի. Հպարտանում եմ Լենոյի խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած[url=https://shamshyan.com/hy/article/2019/03/10/1119411/] հաղթանակը[/url] (2:0)՝ ԱՊԼ-ի 30-րդ տուրում: «Ես շատ եմ հպարտանում մեր խաղացողներով: Նրանք արեցին հնարավոր ամեն ինչ այս պահին ավելի ուժեղ թիմի դեմ: Մենք պայքար մղեցինք 90 րոպե: Կարծում եմ, մենք արժանի էինք հաղթանակի: Մենք կարող ենք երջանիկ լինել: Գիտեինք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է այլ մարտավարություն ընտրել, սակայն մենք ցանկանում էինք մեր խաղային պլանը պարտադրել նրան: Կարծում եմ, դա մեզ հաջողվեց: Մեր դարպասապահ Բերնդ Լենոն շատ կարևոր նշանակություն ունի մեր համար: Ես շատ հպարտ եմ նրա խաղից այս հանդիպմանը», ասել է Էմերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր