211652_close_icon
views-count1898 դիտում article-date 11:42 10-03-2019

Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Մարտի 9-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կրակ է նկատվում Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակա այգում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:29-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (չբնակեցված, մոտ 32 քմ) ներսի երեսպատումը և կենցաղային իրեր:

Նմանատիպ նյութեր