211652_close_icon
views-count1752 դիտում article-date 20:11 06-03-2019

Բուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ աճուրդով տրվել են վարձակալությամբ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանում կայացել է Բուզանդի 1/3 հասցեում համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության համար հայտարարված աճուրդը: Առանձնացված 8 տարածքներից, որոնք ներկայացվել էին աճուրդի, միայն 5-ի համար էր հայտ ներկայացվել, 3-ի մասով աճուրդը չի կայացել: Բուզանդի 1/3 հասցեի վերոնշյալ բոլոր՝ նկուղային հարկի 708.20 քմ, 4-րդ հարկի 36.90 քմ, 4-րդ հարկի 17.80 քմ, 6-րդ հարկի 17.50 քմ և 6-րդ հարկի 35.80 քմ գրասենյակային գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքների համար մեկից ավելի հայտատուներ կային: Աճուրդի ընթացքում բոլոր տարածքների հետ կապված մեկնարկային գնից բացի եղան սակարկություններ՝ ընթացակարգին համապատասխան: Օրինակ՝6-րդ հարկի 35.80 քմ տարածքը հայտատուն ձեռք բերեց մեկնարկային գնից 285% ավելի արժեքով:

Նմանատիպ նյութեր