ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված և նախագահ Ռուզվելտին լուսանկարած Արթին Հայկը
104 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը։
Այս մասին հայտնում է jsonline.com կայքը։ Նշվում է, որ լուսանկարիչը մահացել է իր տանը:
Արթին Հայկն իր աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ հանրահայտ մարդկանց, հասարակական ու քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Լուսանկարիչն ունի 4 դուստր, 9 թոռ, 17 ծոռ և ծոռնուհի: