211652_close_icon
views-count1263 դիտում article-date 13:52 06-03-2019

ԱՄԷ-ն բարձր է գնահատել Աբու Դաբիում Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները

Մարտի 5-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունեց ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi): Հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց և պետնախարարի կողմից մեկ անգամ ևս բարձր գնահատականի արժանացավ Աբու Դաբիում փետրվարին կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները։ Քննարկվեցին նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր