«Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն պատրաստ են Սանչոյի համար վճարել 100 մլն ֆունտ
«Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն մտադիր են մրցաշրջանի ավարտից հետո մտադիր են պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար:
Գործարքի արժեքը կարող է կազմել 100 մլն ֆունտ: 18-ամյա Սանչոն կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկ անգլիացի խաղացողը:
Ներկայումս ռեկորդակիրը Կայլ Ուոքերն է, որն «Մանչեսթեր Սիթին» 54 մլն ֆունտով ձեռք էր բերել «Տոտենհեմից»:
Սանչոն այս մրցաշրջանում դորտմունդյան թիմի կազմում իրեն փայլուն է դրսևորում: Բունդեսլիգայի 24 խաղում նա դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: