Հարի Քեյն. Դորտմունդում դժվար է լինելու
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղին:
Առաջին հանդիպումը Լոնդոնում ավարտվել է «Տոտենհեմի» հաղթանակով՝ 3:0:
«Դա շատ բարդ արտագնա հանդիպում է լինելու: Մենք վերջին տարիներին այնտեղ մի քանի անգամ ենք խաղացել: Նրանք ապշելու երկրպագուներ ունեն:
Մենք առջևում ենք 3:0, և բոլորը մտածում են, թե կանցնենք հաջորդ փուլ, բայց մենք դեռ պետք է խաղանք Դորտմունդում, անենք մեր աշխատանքը և հաջողությամբ ավարտենք մեր հակամարտությունը», ասել է Քեյնը:
«Բորուսիա»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա մարտի 5-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: