211652_close_icon
views-count30998 դիտում article-date 12:09 03-03-2019

Գեղարքունիքի մարզում 61–ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 61-ամյա Սահակ Սահակյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 70 CQ 100 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սահակյանն ու նրա համաքաղաքացիներ, ուղևորներ, 69-ամյա Աստղիկ Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ, իսկ 48-ամյա Թերմինե Խաչատրյանն ու 67-ամյա Նոյեմզար Հոխանյանը տեղափոխվել են Վարդենիս բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի հետաքննիչ Վոլոդյա Մաթևոսյանը, ում կողմից փաստի աթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արտակ Ոսկանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր