Չեռնոգորիայում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք պահանջում են նախագահի հրաժարականը
Չեռնոգորիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով նախագահ Միլո Ջուկանովիչի դեմ։ Այս մասին հայտնում է [url=Reuters ]Reuters [/url]գործակալությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ցուցարարները, «Միլո, գող» վանկարկելով, պահանջում են նախագահի ու նրա կառավարության հրաժարականը՝ մեղադրելով իշխանությանը կոռուպցիայի և ֆինանսական խարդախությունների մեջ։
Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում սա արդեն 4-րդ բողոքի ակցիան է։