Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը
Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ գործող կառավարության հրաժարականը:Այդ մասին հայտնում է TACC-ը:
Բողոքի ակցիան անվանվել է «Ոչ մի օր ավելի»: Ակցիայի կազմակերպիչը The People’s Assembly Against Austerity («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խումբն է եղել:
Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի երկրի գլխավոր կառավարական շենքերի փողոց:
Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին և սեփականաշնորմանը հակված կառավարությանը: