Լոնդոնում հազարավոր ցուցարարներ պահանջում են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը
Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ գործող կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Բողոքի ցույցը կոչվել է Not one day more («Ոչ մի օր ավելի»): Ցույցի կազմակերպիչը The People’s Assembly Against Austerity («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խումբն է եղել:
Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի երկրի գլխավոր կառավարական շենքերի փողոց:
Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին: