211652_close_icon
views-count15828 դիտում article-date 20:06 02-03-2019

Զարուհի Բաթոյան. Կենսաթոշակների ուշացման մասին ապատեղեկատվություն է հրապարակվել

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կայքերից մեկն այսօր տեղեկություն է հրապարակել, որ «մարտ ամսվա կենսաթոշակների տրամադրումը փոքր-ինչ կուշանա»։ Հայտարարում եմ, որ ապատեղեկատվություն է։ Կենսաթոշակները միշտ վճարվում են տվյալ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Հետևաբար՝ 2019 թ. մարտի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 5-ից: Դա ուշացում չէ։ Եվս մեկ անգամ խնդրում եմ հավատալ միայն այն տեղեկությանը, որը տրամադրվում է նախարարության պաշտոնական կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Իսկ կենսաթոշակների տրամադրման ժամանակացույցը կարող եք տեսնել Սոցիալական ապահովության պետական ծառայության [url=http://www.ssa.am/arm/news/2019_march_pension/?fbclid=IwAR1Q-VVHXZOq4cIVNAutPLtLX9ORJ7IDwATS6ZJGflQz8tq1Arv2ysN5tgM]կայքում[/url]», նշել է նախարարը:

Նմանատիպ նյութեր