5535 դիտում
14:38 05-05-2019
Սիրելի՛ ծնողներ, վստահե՛ք ձեր երեխային, օգնե՛ք պատմել սեռական բռնության հնարավոր դեպքի մասին. Զարուհի Բաթոյան
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2019/05/05/1124036/] ավելի վաղ [/url]հայտնել էինք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:
Քիչ առաջ նախարարն այս առնչությամբ հերթական գրառումն է կատարել՝ դրան կցելով աղմկահարույց գիրքն ամբողջությամբ:
«Սեռական բռնության այն դեպքերը, որոնց առնչվում ենք մեր աշխատանքի ընթացքում, ամեն անգամ ապշեցնում են ինձ, թվում անհնարին։
Սիրելի՛ ծնողներ, վստահեք ձեր երեխային, վերահաստատեք, որ սիրում եք նրան և կաջակցեք ցանկացած պարագայում, օգնեք պատմելու սեռական բռնության հնարավոր դեպքի մասին և, ամենակարևորը, մի՛ մեղադրեք նրան կատարվածի համար։
Իսկ թե ինչ գրականությունից եք նախընտրում օգտվել երեխայի հետ որևէ թեմայով խոսելու համար, ընտրում եք միայն դուք»,- գրել է Զարուհի Բաթոյանը:
Նմանատիպ նյութեր
916 դիտում
14:45 27-05-2019
Ընտանեկան բռնության դեմ պայքարի գործողությունները պետք է լինեն նախաձեռնող, ոչ թե արձագանքող. Զարուհի Բաթոյան
1073 դիտում
13:16 02-07-2019
Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան
15606 դիտում
20:06 02-03-2019
Զարուհի Բաթոյան. Կենսաթոշակների ուշացման մասին ապատեղեկատվություն է հրապարակվել
Այս բաժնից
538 դիտում
22:23 17-05-2024
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում