Մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ. Սուրեն Պապիկյան
Հայաստանում կատարվող փոփոխությունների արդյունքում մարզպետները կունենան ընդամենը 1 տեղակալ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ: Մենք արդեն սկսել ենք գործընթացը: Եվ հիմա միայն 2 մարզպետարանում է, որ 2 տեղակալ է մնացել: Մնացած բոլոր մարզպետարաններում արդեն աշխատում է 1 փոխմարզպետ: Նոր ձևավորվող համակարգում կլինի մարզպետի մեկ տեղակալ՝ 1 օգնականով և մարզպետի 2 օգնական»,-ասաց նախարարը
Հավելեց, որ Հայաստանի մարզպետարաններից ամենաշատ աշխատակիցներ ունի Գեղարքունիքը՝ 182: