33038 դիտում
11:26 01-03-2019
Կոտայքի մարզի քննիչների ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում Հրազդանի նախկին քաղաքապետը չկարողացավ մոլորեցնել նրանց. նա վերականգնել է պետությանը պատճառված 102 մլն դրամը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Իսկանդարյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալը՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի քննչական վարչությունն ու Չարենցավանի քննչական բաժինը հսկայածավալ աշխատանքների արդյունքում հիմնավորել են Ա. Դանիելյանի կատարած չարաշահումները, և նա փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած չարաշահումները և վերականգնել է պետությանը պատճառված վնասը, որը կազմում է 102 մլն դրամ։
Երեկ նախկին քաղաքապետը Հայաստանի քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է փոխանցել նշված գումարը, ինչից հետո Ա. Իսկանդարյանը նրան արգելանքից ազատ է արձակել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Դանիելյանի փաստաբաններն անգամ չեն կարողացել «քննիչների վրա բոչկա գլորել», թեպետ շատ են ցանկացել կատարվածը վերածել շոուի, անգամ փաստաբաններից մեկը, ում տվյալները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է ճշտել, քննչական փորձարարության ժամանակ, երբ տեղի է ունեցել առերեսում, եղել է ոչ սթափ վիճակում, նա քննչական բաժին է այցելել գարեջրի շշով և միայն Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների շնորհիվ նա գլխիկոր գարեջրով դուրս է եկել քննչական բաժնից ու հետո արդեն առանց շշի ներկայացել ու կատարել իր մասնագիտական գործունեությունը։
Այս հարցը, կարծում ենք, պետք է հուզի փաստաբանների պալատին և կատարեն անհրաժեշտ ծառայողական քննություն, իսկ եթե հիմնավորվի, որ փաստաբանը նման պահվածք է ցուցաբերել, ապա փաստաբանների պալատը իր նախագահով պետք է հետևություններ անեն։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երբ ձերբակալման որոշումը փաստաբանները բողոքարկել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այնտեղ խոսակցություն է գնացել, որ իրենք վստահ են, որ Ա. Դանիելյանը չարաշահումներ չի կատարել և դատարանը բավարարելու է իրենց միջնորդությունը, մինչդեռ դատավորը, երբ ծանոթացել է ոստիկանների և քննիչների կատարած աշխատանքների արդյունքներին, պատասխանել է, որ Իսկանդարյանի բերած գործը իր ապացույցներով «Իսկանդեր»-ի նման ուժեղ ու հզոր է։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/28/1118619/]հայտնել [/url]էինք, որ երեկ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին է տեղափոխվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Ա. Դանիելյանը քննչական բաժին էր բերվել ձեռնաշղթայված վիճակում: Նրա փաստաբանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից Ա. Դանիելյանի ձերբակալման որոշումը:
Դատավորը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել էր փաստաբանի միջնորդությունը և Ա. Դանիելյանին ոստիկանները «վազվռատ էին արել» Հրազդանի «կեպեզե»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1983 դիտում
14:17 23-07-2019
Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 50 միլիոն դրամը
2854 դիտում
16:21 17-11-2018
ՔԿ-ն պետությանը պատճառված վնասից վերականգնել է 42 միլիոն դրամը. ՏԵՍԱՆՅՈՒԹ