211652_close_icon
views-count29046 դիտում article-date 22:33 28-02-2019

Կոտայքի մարզում թալանել են Կեչառիսի վանքի տարածքում գործող Սուրբ Կաթողիկե եկեղեցին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքում գործող Կեչառիսի վանքից կատարված գողության փաստով։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության Ծաղկաձորի բաժամունքի օեպերատիվ խումբ՝ բաժանմունքի պետ Դավիթ Յազիչյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուց, և դուռը բաց է եղել, երբ գողը կամ գողերը իրենց սև գործն են արել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր