211652_close_icon
views-count3256 դիտում article-date 17:00 28-02-2019

«Աշխարհի արարում» ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 3-ին, ժամը 19:00 տեղի կունենա «Genesis» («Աշխարհի արարում») խորագրով համերգ՝ նվիրված Իսրայել պետության ստեղծման 70-ամյակին: Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու դիրիժոր, վաստակաշատ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին (Ֆրանսիա) համերգի ընթացքում կներկայացնեն Բարուխ Բերլիների «Genesis» սիմֆոնիկ պոեմը (հայաստանյան պրեմիերա): Համերգին կհնչեն նաև Եֆրեմ Պոտգայցի «Kol Nidrei», «Մատանի» (ֆանտազիա հրեական ժողովրդական երգի թեմայով ջութակի և կամերային նվագախմբի համար) ստեղծագործությունները: Համերգն անցկացվում է Թել Ավիվի Mapat ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ: Համերգային երեկոյին ներկա կգտնվի նաև «Աշխարհի արարում» ստեղծագործության հեղինակ, հայտնի կոմպոզիտոր Բարուխ Բերլիները, ով հատուկ այս համերգի համար կժամանի Հայաստան: Նշենք, որ համերգի դիրիժոր Ալեքսանդր Բրուսիլովսկին երրորդ անգամ է համագործակցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, համերգներով հանդես է եկել բազում երկրների հեղինակավոր համերգասրահներում (Նյու Յորքի Քարնեգի հոլ, Փարիզի Պլեյել համերգասրահում, Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ դահլիճ և այլն): 1993 ստեղծել է իր սեփական՝ «Ricercata De Paris» անսամբլը: Ծավալում է ակտիվ մանկավարժական գործունեություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր