3087 դիտում
19:39 27-02-2019
Ի՞նչ չկարողացան անել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահները, որ կարողացավ անել ներկա նախագահ Դավիթ Անանյանը. Meganews.am
[url=http://meganews.am/articles/28070?fbclid=IwAR3Eh3Ta2W1drsJUKXHJYThX6_rHwhty2Cbi_7p9w9s6on96DX0kge59QR0] Meganews.am[/url]-ը գրում է. Վերջին շրջանում Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում են լայնածավալ կառուցվածքային և կադրային փոփոխություններ: Թեև հարկային ծառայության բարձր պաշտոն զբաղեցնող անձանց փոփոփություններ գրեթե միշտ եղել են, բայց այս անգամ դրանք աննախադեպ էին. կադրային ազատումները չշրջանացեցին փափուկ աթոռներ զավթած, համակարգին բացարձակապես պիտանիություն չցուցաբերած, մասնագիտական թույլ գիտելիքներով ու մարդկային ցածր արժանիքներով աչքի ընկնող մի շարք հովանավորյալների:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառուցվածքային փոփոփությունների արդյունքում ազատվեց ոչ միայն ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ տխրահռչակ Կարեն Կարապետյանից, այլ նաև տարիներ շարունակ հարկային ծառայության համար ոչ պիտանի, սակայն անձեռնմխելի համարվող հնաբնակ, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանից, ով, երկար տարիներ օգտվելով իշխանական կերակրատաշտից, պետությունից ստացել է անաշխատունակության նպաստ՝ աշխատավարձի տեսքով: Նա հանդիսանում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան: Թեև նախընթաց օրերին մամուլին տրված իր պատասխաններում վերջինս ջանադրաբար փորձ էր անում տարանջատվել աներոջից՝ ներկայացնելով տեղեկություններ իր կենսաբանական հոր՝ հայտնի բժիշկ Գագիկ Բեգլարյանի մասին, սակայն ազդեցիկ պաշտոնատար անձի հետ փոխկապակցվածության հենց այս գործոնի ուժով հնարավոր եղավ նրա վերանշանակումը՝ մեկ այլ ստորաբաժանման վարչության պետի տեղակալի պաշտոնում:
Մանրամասներն՝ [url=http://meganews.am/articles/28070?fbclid=IwAR3Eh3Ta2W1drsJUKXHJYThX6_rHwhty2Cbi_7p9w9s6on96DX0kge59QR0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2522 դիտում
17:53 28-02-2019
Դավիթ Անանյանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարը Հռոմում քննարկել են համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
817 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը