3138 դիտում
22:21 21-11-2018
ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել. Դավիթ Անանյանը ներկայացրել է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարի էությունը. 168.am
[url=https://168.am/2018/11/20/1044632.html?fbclid=IwAR0wE8mnD0nJ9IDjAHy-rGGOlVc-PEQB8-jX4MJQWt5jNLWp4nK5Zjtv79s]168.am-[/url]ը գրում է. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսք է գնացել ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը ըված հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ-ը որոշել է հարկել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դուք շատ լավ առանձնացրեցիք խնդիրը: Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ մենք որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտները, այլ ոչ թե տրանսֆերտները: Դրա մեջ շատ էական տարբերություն կա, որովհետև մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ նույնիսկ գաղափար չենք արտահայտել, որովհետև տրանսֆերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են:
Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոթետիկ կարող էր նաև քննարկվել նաև այն եկամուտները, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող մեր քաղաքացիներն արտասահմանում: Եվ այդ եկամուտները կարող էին հիպոթետիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագրում ներառման ենթակա գումարներ: Այնինչ, փոփոխվել է կամ այլ կերպ է ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք որևէ անգամ չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2018/11/20/1044632.html?fbclid=IwAR0wE8mnD0nJ9IDjAHy-rGGOlVc-PEQB8-jX4MJQWt5jNLWp4nK5Zjtv79s]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1723 դիտում
14:31 09-07-2019
Տեխնիկապես պատրաստ ենք եկամուտների համատարած հայտարարագրման․ ՊԵԿ նախագահ․ Tert.am
2525 դիտում
17:53 28-02-2019
Դավիթ Անանյանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարը Հռոմում քննարկել են համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
916 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
943 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով