211652_close_icon
views-count802 դիտում article-date 20:04 27-02-2019

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին

Այսօր՝ փետրվարի 27-ին, Անվտանգության Խորհրդի քարտուղարն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին: ԱԽ քարտուղարը ներկայացրեց կիբերանվտանգության ապահովման, տիեզերքի խաղաղ օգտագործման մասին օրենսդրական կարգավորումների և հայկական տիեզերական ծրագրի մեկնարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Փոլ Ռեմին իր հերթին ներկայացրեց «THALES Group» ընկերության գործունեությունը նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի շուկայում այժմ առաջ եկող հնարավորություններով և տեղական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ համագործակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Շահեն Ավագյանը: «THALES Group» ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է մատուցում պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: [b] ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ[/b]

Նմանատիպ նյութեր